Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում պաշտոնապես կճանաչի Պաղեստին պետությունը։ «Ֆրանսիացիները խաղաղություն են ցանկանում Մերձավոր Արևելքում։ Եվ մենք ի զորու ենք իսրայելցիների, պաղեստինցիների, մեր եվրոպացի և միջազգային գործընկերների հետ միասին ապացուցելու, որ դա հնարավոր է»,- ընդգծել է Ֆրանսիայի նախագահը։               
 

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանը

Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Խոստումը» ֆիլմի փակ ցուցադրությանը
24.04.2017 | 14:09

Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանը երեկ «Մոսկվա» կինոթատրոնում ներկա են գտնվել Հայոց ցեղասպանությանը նվիրված լեգենդար Քըրք Քրքորյանի «Survival Pictures»-ի և օսկարակիր կինոռեժիսոր Թերրի Ջորջի «Խոստումը» ֆիլմի հայկական կրկնօրինակմամբ հայաստանյան փակ ցուցադրությանը:

Դիտվել է՝ 1385

Մեկնաբանություններ